Bell Vector Bell Vector Bell Vector Bell Vector Bell

սեղմել այստեղ

«Գնացեք այսուհետև, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին,
նրանց մկրտե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»

hero-bg

Մենք՝ հայերս, անսալով աստվածային այս պատգամին, մկրտվեցինք Սուրբ Առաքյալների ձեռքով ու վերստին ծնունդ առած՝ ընդունեցինք Սուրբ Հոգու դրոշմը:
Քրիստոնեացանք և որդեգրվելով Աստծուն՝ կապվեցինք Նրա հետ հավիտենական մի ուխտով, որի հավատքի կնիքը դարձավ Ավարայրի ճակատամարտը:
«Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցանելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ, նոր սիրտ եմ տալու ձեզ և նոր հոգի եմ դնելու ձեր մեջ, ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտն ու մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ, Իմ Հոգին եմ տալու ձեզ: Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարության ճանապարհով ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք ու բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինեք, և Ես ձեզ համար Աստված»
Եզեկիելի մարգարեություն 36:25-28

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ

Մկրտությունը և Դրոշմը Հիսուսի փրկագործությամբ հաստատված աստվածային խորհուրդներ են և առանձին մասերն են մի ընդհանուր ծեսի (կրոնական արարողության), որ ժողովրդական լեզվով «Կնունք» ենք անվանում: Հայ Առաքելական Եկեղեցին Մկրտության և Դրոշմի խորհուրդները կատարում է համաձայն իր կանոնների, որոնք գրվել են Եկեղեցու սուրբ հայրերի կողմից և Սուրբգրային հիմքեր ունեն: Մկրտության խորհրդի կատարումը՝ «Մկրտվել»-ը նշանակում է լվացվել, մաքրվել:

Մկրտության խորհրդի ժամանակ ջրի մեջ ընկղմումը կամ նրանով լվացումը խորհրդանշում է մկրտվողի մաքրվելն իր մեղքերից:

Հայոց Եկեղեցում Մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության անունով՝ ըստ Քրիստոսի հրամանի (Մատթ. 28:19), և քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, որպես Քրիստոսի առաքյալների իրավահաջորդի, որոնց էլ Քրիստոսը հրամայեց մկրտել:

baptism-chrismation-img

Մկրտության Սուրբ խորհրդի արարողության սկզբում քահանան Ալեքսանդրին հրաժարեցնելու է սատանայից, և նրա բոլոր խաբեություններից, այսինքն` մեղքից, որից լվացվելու է մկրտության սուրբ ավազանի մեջ:

Այնուհետև, լսելով նրա հավատքի ուղղափառ հայտարարությունը և մկրտվելու ցանկության հավաստիացումը, երեք անգամ վրան ջուր է հեղելու՝ արտասանելով Հայոց Եկեղեցու մկրտության բանաձևը.«Աստծո ծառան երախայությունից եկել է մկրտության: Մկրտվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Քրիստոսի արյամբ գնված լինելով մեղքի ծառայությունից, ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար»:

Այս արարողությունից հետո Ալեքսանդրը կհամարվի մկրտված և աղոթքով, շարականով ու Ավետարանի ընթերցանությամբ կավարտվի Մկրտության Սուրբ խորհուրդը:

Alexandr-photo-new-1

Մկրտության նշանակությունը

Մկրտությունը ջրից ու Հոգուց վերստին ծնունդ առնելու սուրբ խորհուրդն է, որով Ալեքսանդրը կսրբվի Ադամից ժառանգած (ադամական) և նաև մինչև մկրտությունը գործած մեղքերից, վերստին կծնվի և կընդունի երկնավոր Հոր որդեգրությունը, կդառնա Քրիստոսին ժառանգակից, Սուրբ Հոգու տաճար և քրիստոնյա:

Ըստ Եկեղեցու ընկալման, մկրտության ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, ընկղմվելը, թաղվելը, և ջրից ելնելը, Նրա հետ հարություն առած նոր կյանք սկսելը:

Alexandr_photo

Դրոշմի խորհրդի կատարումը Հայոց Եկեղեցում

Alexandr-photo-new2-1

Սիրելի՛ հրավիրյալ, դրոշմի խորհուրդը կատարվելու է անմիջապես մկրտությունից հետո քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, ով Քրիստոսի անունով, սրբալույս մեռոնով օծելու, դրոշմելու (կնքելու) է Ալեքսանդրի մարմնի տասներեք մասերը՝

  1. ճակատը, որպես երկնային անապական պարգևների կնիք,
  2. աչքերը՝ հոգևոր Լույսով լուսավորվելու և հավիտենական կյանք ստանալու համար,
  3. ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը լսելու համար,
  4. հոտոտելիքը՝ այս կյանքում հանդերձյալ հավիտենական կյանքի անուշաբույրն առնելու համար,
  5. բերանը՝ շուրթերի վրա ամուր դուռ ունենալու համար,
  6. ձեռքերը` առաքինագործ և բարերար լինելու համար,
  7. սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար,
  8. թիկունքը՝ որպես ամուր վահան, չարի թունավոր նետերից պաշտպանվելու համար,
  9. ոտքերը՝ դեպի հավիտենական կյանք անսասան գնալու համար:

Դրոշմի խորհրդի նշանակությունը

Դրոշմը Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է, որով Ալեքսանդրը՝ Աստծո որդեգիրը, պետք է՝

  1. ընդունի Սուրբ Հոգին՝ արժանանալով Սուրբ Հոգի Աստծո ներբնակությանը,
  2. ստանա Սուրբ Հոգու շնորհը, Աստծո զորակցության ու պաշտպանության պարգևները, որպես ճշմարիտ քրիստոնյա ապրելու համար,
  3. կնքվի փրկության օրվա համար,
  4. Սուրբ Հոգու կնիքն իր վրա կրելով՝ դառնա Աստծո սեփական ժողովրդի անդամ:

 

Ծիսակատարության ավարտին Ալեքսանդրին դրոշմելուց (կնքելուց) հետո քահանան կօրհնի նրան հետևյալ խոսքերով. «Խաղաղությո՜ւն քեզ, ո՜վ Աստծո փրկյալ: Խաղաղությո՜ւն քեզ, ո՜վ Աստծո օծյալ», և Սուրբ Հաղորդություն տալով՝ կավարտի ամբողջ ծեսը:

Chrismation Meaning

Մկրտության ժամանակ մեծ դեր ունի կնքահայրը, որպես մկրտվողի հավատքի թարգման ու ապագա քրիստոնեական դաստիարակության երաշխավոր, ուստի Ալեսքսանդրի մկրտությունը կկատարվի
սիրելի տիար Սոս Հովհաննիսյանի արժանի վկայությամբ
30.07.2025թ.-ին, ժամը՝ 15։30,

 Խոր Վիրապ եկեղեցու վիմակերտ սուրբ ավազանում։

Church_img

Մկրտության Սուրբ Խորհրդից հետո սիրով հրավիրում ենք
Ձեզ մասնակցելու
տոնական ընթրիքին, որը կկայանա
ժամը 17:30-ին,
«Ադանա Կոմպլեքս» ռեստորանային համալիրի «ՎԻՊ 1» սրահում
 Երևան–Երասխ մայրուղի 10/9 հասցեում։

Restaurant_img

Այս օրը մեր ընտանիքի համար իրապես խորհրդանշական է, քանի որ նշում ենք ոչ միայն Ալեքսանդրի մկրտության այս կարևոր և լուսավոր խորհուրդը,
այլ նաև նրա ութ ամյակի ծննդյան տոնը։

Alexandr4

Ձեր մասնակցության մասին

Մկրտությունը լույսի խորհուրդ ունի․ եկեք միասին պահենք այդ պայծառությունը նաև մեր արտաքինում։
Անչափ գեղեցիկ ու ներդաշնակ կլինի, եթե Ձեր հագուստի գույներում գերակշռեն հետևյալ երանգները․

Ձեր ներկայությունը մեզ համար իրապես նշանակալի է:
Խնդրում ենք պատասխանել մի քանի հարցի,
որպեսզի կարողանանք ողջ հոգածությամբ պատրաստվել և Ձեզ ջերմորեն հյուրընկալել։

 

Ձեր մասնակցությամբ այս օրը կդառնա առավել հիշարժան ու ջերմ՝ թողնելով անկրկնելի տպավորություն մեր ընտանիքի տոնական հիշողությունների էջերում։

 

Միավորվենք համընդհանուր աղոթքի սիրելի Ալեքսանդրի Սուրբ Մկրտությամբ, մեր ներկայությունն ու վկայությունը բերելով այս հրաշալի խորհդին, և մեր սրտաբուխ աղոթները վերառաքելով առ Աստված:

 

Գրանցման դաշտն այլևս հասանելի չէ։

Designed, organized and coordinated by

© Varosyan Events | All Rights Reserved. 2025